Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Այս ծրագիրը համարվում էր ամբիցիոզ և բարդ, ինչը ենթադրում էր նաև թեժ համագործակցություն»

«Այս ծրագիրը համարվում էր ամբիցիոզ և բարդ, ինչը ենթադրում էր նաև թեժ համագործակցություն»
09.04.2015 | 16:49

Գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համասարանը (ՃՇՀԱՀ) կարևորում է բուհերի շրջանավարտների զբաղվածության խնդիրը:
2015-ի ապրիլի 9-ին, TEMPUS ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ստեղծելու վերաբերյալ HEN GEAR նախագծի ղեկավարող հանձնաժողովի նիստը:
«Այս ծրագիրը համարվում էր ամբիցիոզ և բարդ, ինչը ենթադրում էր նաև թեժ համագործակցություն: Այժմ մեզ համար ավելի տեսանելի են, այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է արվեն ծրագրի իրականացման համար: Միշտ խոսում ենք, ծրագրերի կայուն լինելու մասին և այդ առումով ուզում եմ ընդգծել, որ կայունությունը ապահովում է թիմը»,- ողջույնի իր խոսքում ասաց Հայաստանում ազգային Էրազմուս + գրասենյակի համակարգող Լանա Կարալովան:
«Հայաստանում մարդկային կապիտալի գնահատում և շրջանավարտների զբաղվածության բարձրագույն կրթության ցանց» ծրագրի նպատակն է Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկին ու պահանջարկին հավասարակշռող համալիր մոդել, որը հիմնված կլինի շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: Այդ նպատակով նախատեսվում է հավաքագրել, վերլուծել համալսարանների և շրջանավարտների առաջադիմությունների վերաբերյալ տվյալները, հեշտացնել աշխատաշուկայում շրջանավարտների տեղավորումը՝ ապահովելով կրթության և զբաղվածության միջև առավելագույն համապատասխանություն, ինչպես նաև բարելավել բարձրագույն կրթության համակարգի ներքին և արտաքին արդյունավետությունը:
HEN GEAR ծրագրի նախագծի համակարգող Լուիզա Մենգոնին իր ելույթում կարևորելով Հայաստանում այս ծրագրի ստեղծումը, նշեց. «Աշխարհագրական և քաղաքական սահմաններից դուրս է այս ծրագիրը և այն նպաստում է աշխատաշուկայի զարգացմանը: Գնալով այս ծրագրից օգտվում են աշխարհի առաջատար համալսարանները և նրաց թիվը մեծանում է»:
HEN GEAR նախագծի ղեկավարող հանձնաժողովի նիստին ներկա էր ԿԳ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնաճյուղի կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, Որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանի մի շարք պետական համալսարանների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, զբաղվածության գործակալության ներկայացուցիչներ, գործատուներ:
Ողջունելով ներկաներին՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը իր խոսքում կարևորեց ծրագրի իրականացումը ընդգծելով. «Ծրագիրը կաջակցի հայաստանյան բուհերին բացահայտելու այն գործիքներն ու մեթոդաբանությունները, որոնք կօգնեն բարելավել կրթական համակարգի արդյունավետությունը: Հայաստանյան բուհերի շրջանավարտների միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը լուրջ խթան է լավագույն շրջանավարտների համար ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային աշխատաշուկայում նոր հորիզոններ բացելու առումով»:
Նիստում քննարկվեցին ծրագրի կատարած աշխատանքները և ծրագրի շարունակականության ապահովման հարցը: Ծրագրի անդամ յուրաքանչյուր կողմ ներկայացրեց իր առաջարկություններն ու մոտեցումները:

ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ